26 ապրիլի 2024 - 15:23 AMT
ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են

Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

3 նոր դատավոր է նշանակվել

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` 1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ կազմով. 1) Գրիգորյան Վահե, 2) Կարապետյան Նորա, 3) Քոչարյան Վիգեն»,- ասված է որոշման մեջ։