Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Aysor.am-ը։
«Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները՝ տեքստի 9-րդ խմբագրությունը»,- ասել է ԱԳՆ խոսնակը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։