29 ապրիլի 2024 - 12:24 AMT
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում: Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Ղազախական կողմի առաջարկով կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն։ Հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,–ասել է նա։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ ընդունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկը։