29 ապրիլի 2024 - 13:49 AMT
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված 7 անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ չբացակայելու արգելքով։

Այd մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Նրա խոսքով՝ մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել։

Ապրիլի 24–ին Աննա Հակոբյանը դստեր հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել էին վանկարկել՝ «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք»։