30 ապրիլի 2024 - 18:57 AMT
Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի

Հանրային հեռուստաընկերությունն արգենտինացի գործընկերների հետ համատեղ սերիալ կնկարահանի։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։

Նա հայտնել է նաև, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքել, գրում է Արմենպրեսը։

«Պայմանագիր ենք կնքել Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ։ Սա շատ կարևոր փաստաթուղթ էր՝ հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերությունները և Արգենտինայում հայկական սփյուռքի հեղինակությունը։ Ի լրումն այդ պայմանագրի՝ մեր Հանրային հեռուստաընկերությունը իր գործընկերների հետ արդեն պլանավորել է մեծ սերիալ նկարահանել։ Կարծում եմ՝ դա հաջողությամբ կպսակվի»,- ասել է Հակոբյանը։