11 մայիսի 2009 - 16:19 AMT
Հայաստանում տեղի կունենա «Դեպի կրթություն բոլորի համար» գիտագործնական համաժողովը:
Մայիսի 13-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համլսարանը (ՀՊՄՀ), «Առաքելություն Արեւելք» միջազգաին բարեգործական եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում անց են կացնելու «Դեպի կրթություն բոլորի համար» գիտագործնական համաժողովը:

Բացման խոսքով ելույթ կունենան ՀՊՄՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, «Առաքելություն Արեւելք» կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը: Այնուհետեւ Աբերդինի համալսարանի դասախոսներ Լանի Ֆլորիանը եւ Մարթին Րաուզը կներկայացնեն ուսուցիչների կրթության ռե‎ֆորմների միջազգային փորձը:

«Ինտեգրումից դեպի ներառում» թեմայով ելույթ կունենա ՀՊՄՀ նախադպրողական, սկզբնական եւ հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Սպարտակ Փալիկյանը: ՀՊՄՀ հատուկ կրթության ամբիոնի վարիչ Զաբելլա Զոհրաբյան եւ առարկայան կուրսերը վերանայող դասախոսները ելույթներ կունենան «Դպրոցի փորձի արտացոլումը համալսարանի տեսության մեջ» թեմայով: «Տեսությունից դեպի պրակտիկա դպրոցներ» թեմայով ելույթներ կունենան նաեւ ուսանողները: