ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել մի քանի երրորդ երկրների, այդ թվում թուրքական և ադրբեջանական որոշ ընկերությունների դեմ, որոնք սատարում են ՌԴ–ին Ուկրաինայի դեմ պատերազմում։
Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, գրում է Turan.az-ը։
Մասնավորապես, Ադրբեջանում պատժամիջոցների կենթարկվի այսպես կոչված «Ալիևի գնումների ցանցը»։
«Եվգենի Ալիևը գնումների գծով գործակալ է, որը մի շարք ընկերություններ է վերահսկում, որոնք սերտ կապեր ունեն ՌԴ զինվորականների հետ։ Դրանք են՝ Lahic Energy Mahdud Masuliyyatli Camiyyati («Lahic Energy»), GMM FZE и GMM Management. DMCC (GMM Management)»,–ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ալիևն աշխատում է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ։