4 մայիսի 2024 - 10:59 AMT
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը գործուղվել են Իտալիա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Մայիսի 6-13-ը նրանք կայցելեն Միլան (մայիսի 6-9-ը), Վենետիկ (մայիսի 9-11-ը), Հռոմ (մայիսի 11-13-ը):

Նրանք հանդիպումներ կունենան տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների և գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ և կքննարկեն համագործակցության հետագա ուղիները: