11 մայիսի 2009 - 17:25 AMT
Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը հերքել է Բաքվի նկրտումները
Մայիսի 10-ին Ֆրանսիայի Ալտեն-դե-Պալյու քաղաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի եւ համանման հակամարտությունների կարգավորման համեմատական վերլուծությանը նվիրված համաժողով: Համաժողովին ներկա էին Ալտեն-դե-Պալյուի քաղաքապետը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ալտեն քաղաքի բնակիչներ:

Համաժողովի ընթացքում Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը հանդես եկավ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Ադրբեջանի դիրքորոշման մեկնաբանությամբ` հերքելով Բաքվի` ԼՂՀ հանդեպ պատմական, իրավական ու բարոյական նկրտումները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: