11 մայիսի 2009 - 20:34 AMT
Սարգսյանը եւ Ալիեւը Պրահայում քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը
Մայիսի 7-ին Պրահայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հանդիպման ժամանակ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքներից զորքերի դուրս բերման հարցը չի քննարկվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Պրահայում հանդիպման ժամանակ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքներից զորքերը դուրս բերելու հարցը չեն քննարկել: «Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ԼՂ կարգավիճակը, եւ դա բնական է, քանի որ այդ հարցն առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օրակարգում»,- հայտարարել է Տիգրան Բալայանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Մայիսի 7-ին «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը: