Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել իր հսկողության տակ անցած Արցախի ոչ միայն մշակութային կոթողները, այլև հուշարձանները։
Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Ասկերան շրջանում գտնվող Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, հայտնում է Karabakh Records տելեգրամյան ալիքը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, իսկ ավելի վաղ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին: