11 մայիսի 2009 - 22:39 AMT
Երեւանում տեղի կունենա աշխարհահռչակ գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերի համերգը
Մայիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է համերգ` մասնակցությամբ աշխարհահռչակ գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերի:
Կհնչեն Բրամսի Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 եւ Դվորժակի Սիմֆոնիա թիվ 8 ստեղծագործությունները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգաշրջանի հովանավոր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (AGBU):