ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ բոլոր այն ենթադրությունները, թե իբր Մոսկվան առաջարկել է Երևանին դուրս բերել Հայաստանի տարածքում տեղակայված բոլոր ռուս սահմանապահներին, չեն համապատասխանում իրականությանը։
Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Չեն համապատասխանում իրականությանն այն ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր բոլոր սահմանապահներին ՀՀ տարածքից։ Դա սուտ է»,–ասել է նա։
ՀՀ–ն հայտարարել է, որ մայիսի 9–ին Փաշինյան–Պուտին հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը, դուրս կգան այդ տեղերից։ Հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարության համաձայն Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնեցվել ՝ Հայաստանի մի շարք շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերումը, այն, ինչ ասվում է նաև ՀՀ հաղորդագրության մեջ։ Պեսկովը հավելել է, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։