11 մայիսի 2009 - 23:23 AMT
Թուրքիայի վարչապետը երեքշաբթի օրը կմեկնի Բաքու
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը սկսում է իր երկօրյա այցն Ադրբեջան: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ ելույթներ Միլլի Մեջլիսում:

Ինչպես հաղորդում է Թուրքիայի վարչապետի մամլո ծառայությունը, այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, տրանսպորտի նախարար Բինալի Իլդրիմը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Իլդիզը եւ մշակույթի նախարար Էրթօղլու Գյունայը: Բաքվում բանակցություններից հետո Էրողանը մայիսի 13-ին մեկնի Լեհաստան: