12 մայիսի 2009 - 00:26 AMT
Վազիանիի ռազմակայանում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Վազիանիի ռազմակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունների սկսման պաշտոնական արարողությունը: Արարողությանը ներկա էր Վրաստանի պաշտպանության նախարար Դավիդ Սիխարուլիձեն:

Մինչեւ արարողության սկսելը Վազիանիում տեղի է ունեցել հատուկ մամլո ասուլիս, որում խոսվել է այդ զորավարժությունների կարեւորության մասին: Դաշինքի ներկայացուցիչների հայտարարությամբ, նրանց հասկանալի չէ Ռուսաստանի դիրքորոշումը զորավարժությունների առնչությամբ: Նրանց խոսքերով, ՆԱՏՕ-ն կշարունակի հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն դա չի անդրադառնա ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի հարաբերությունների վրա, հաղորդում է Civil.ge-ն:

Վրաստանում զորավարժությունների անցկացման մասին որոշումը Դաշինքը կայացրել էր մեկ տարի առաջ:

ՆԱՏՕ-ի զորավարժությունները կավարտվեն հունիսի 3-ին: