Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը։
«Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում արդեն տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ` նոր վճարային համակարգով, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
49 անցակետի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։
Վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15,743 ուղևոր: