12 մայիսի 2009 - 12:34 AMT
Բոքսի Հայաստանի հավաքականն այսօր մեկնարկում է Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարում
Այսօր Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում մեկնարկել է միջազգային ներկայացուցչական բոքսի մրցաշար, որին մասնակցում է Հայաստանի հավաքականի ութ ներկայացուցիչ. Հովհաննես Դանիելյանը (մինչեւ 48 կգ), Դերենիկ Գիժլարյանը (մինչեւ 51 կգ), Ազատ Հովհաննիսյանը (մինչեւ 57 կգ), Արա Փուլուզյանը (մինչեւ 60 կգ), Հրաչիկ Ջավախյանը (մինչեւ 64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (մինչեւ 69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (մինչեւ 75 կգ) եւ Ցոլակ Անանիկյանը (մինչեւ 91 կգ):
Մրցաշարի արդյունքում հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը կկազմավորի ազգային թիմ, որը 2009 թվականի օգոստոսին կմասնակցի Միլանում բոքսի աշխարհի առաջնությանը: