21 մայիսի 2024 - 14:36 AMT
Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից

Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան անդրադարձել է մայիսի 16–ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։ Այդ մասին նա խոսել է այդ երկրի խորհրդարանի նիստում։

Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել է երկու երկրի խորհրդարնների ներդրումը խաղաղության գործընթացի մեջ, գրում է APA-ն։

ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16–ին Ժնևում՝ Խորհրդարանների նախագահների համաշխարհային VI կոնֆերանսի կազմկոմիտեի 1–ին նիստի շրջանակում։