21 մայիսի 2024 - 16:44 AMT
Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա

Անհայտ անձն Արարատի դպրոցներից մեկում աշակերտուհուն թմրամիջոց է առաջարկել։ Այդ մասին հայտնել են ՆԳ ոստիկանությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

Կառույցում նշել են, որ հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե։ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը փոխանցել է, որ նախաձեռնված վարույթով կալանավորված անձ կա։