21 մայիսի 2024 - 18:58 AMT
ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին

Հայաստանը մասնակցում է Մոլդովայում ՆԱՏՕ–ի Regex 2024 շտաբային վարժանքներին, որոնք մեկնարկել են մայիսի 20-ին, հայտնում է Մոլդովայի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը։

Հայաստանից բացի մասնակիցների թվում են նաև Ադրբեջանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Բահրեյնի Թագավորության, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Մալթայի, Աֆրիկյան Միության (Գանա և Բենին) ներկայացուցիչները, ինչպես նաև Մոլդովայի ազգային բանակի շտաբի սպաներ։

Regex 2024 շտաբային զորավարժությունները բաղկացած են մի քանի սեմինարներից, որոնցից առաջինը տեղի է ունեցել փետրվարի 16-ից մարտի 1-ը, երկրորդը՝ ապրիլի 22- 26-ը, որին Հայաստանը նույնպես մասնակցել է։