Դորտմունդի «Բորուսիան» դիտարկում է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին՝ որպես Մարկո Ռոյսին փոխարինող, որն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի գերմանական ակումբը, գրում է Armsport-ը՝ Transfermarkt-ին հղումով։
Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա Ռոյսն այս ամառ կլքի «Բորուսիան» ազատ խաղացողի կարգավիճակով։ Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, դարձել ութ գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ։