Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը։ Իսպանիայի որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28–ին։
Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար։ Այդպիսի որոշում է կայացրել ԱԳ նախարար Իսրայել Կացը։
«Իսրայելն անուշադրության չի մատնի այս իրավիճակը»,–ասել է նա, գրում է BFM.ru-ն։
Պաղեստինի վարչակարգը կոչ է արել Եվրոպայի մյուս պետություններին հետևել Իռլանդիայի, Նորվեգիայի և Իսպանիայի օրինակին, որոնք ընտրել են «տարածաշրջանի գործերում խաղաղության, կայունության և միջազգային իրավունքի գերակայության հաստատման ճանապարհը»։
Պաղեստինի պետությունը ճանաչված է 140 երկրի կողմից, այդ թվում ՌԴ–ի։ Սակայն իրավիճակի բարդությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՄԱԿ ԱԽ 3 պետություն՝ ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այդ երկների թվում չեն։
2023-ի հոկտեմբերի 7-ին «Համասի» զինյալները Գազայի հատվածից հարձակվեցին հրեական ավանների վրա՝ սպանվեց մոտ 1200 իսրայելցի, ևս մոտ 250 իսրայելցի պատանդառվել է: Իսրայելը պատասխան գործողություններ սկսեռց և հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համասի» ահաբեկիչներից: Բազմաթիվ երկրներ անհամաչափ են գնահատում Իսրայելի գործողությունները։