22 մայիսի 2024 - 18:27 AMT
Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ

Մոլդովան ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել։ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ դա առաջին երկիրն է, որի հետ նման պայմանագիր է կնքվում։ Այդ մասին նա ասել է ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

«Մոլդովան առաջին երկիրն է, որի հետ ԵՄ–ն անվտանգության և պաշտպանության մասին համաձայնագիր է ստորագրել։ Այս գործընկերությունը կուժեղացնի երկրի կայունությունը, թույլ կտա անվտանգային մարտահրավերների դեմ համատեղ մոտեցումներ մշակել, ավելի արդյունավետ կդարձնի մեր փոխգործակցությունը և թույլ կտա բացահայտել գործակցության նոր ասպարեզներ», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին։

Photo. Reuters