23 մայիսի 2024 - 17:56 AMT
Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Երևան ժամանած ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը:

«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը»,–ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։

Բոնոն վերջին անգամ Հայաստան էր այցելել մարտին։ Նա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել էր Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրին։