24 մայիսի 2024 - 14:31 AMT
Հատուկ տարածք է տեղափոխվել 42 մեքենա․ «Վերջին զանգի» շրջանակում ուժեղացված ծառայություն է

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 14:00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:

Ժամը 14:00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ՃՏՊ-ներ և միջադեպեր չեն արձանագրվել։

Մայիսի 24–ին և 25–ին հանրապետության դպրոցներում անցկացվում է «Վերջին զանգ» միջոցառումը։