12 մայիսի 2009 - 16:57 AMT
Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը մեկ մեդալ է նվաճել Գերմանիայում կայացած առաջնությանը
Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը (մինչեւ 17 տարեկան), որը մայիսի 8-ին գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ մեկնել էր Բեռլին, ավարտել է իր ելույթները միջազգային առաջնությանը: Հայ ձյուդոիստներից լավագույն արդյունքը ցույց է տվել Դավիթ Ղազարյանը (մինչեւ 60կգ ք/կ), որը բրոնզե մեդալ է նվաճել: Գեւորգ Թորոսյանն (մինչեւ 60կգ ք/կ) ու Արման Սողոմոնյանն (մինչեւ 81կգ ք/կ) արժանացել են 5-րդ տեղերին, որոնք նույնպս մրցանակային են հանդիսանում:

Ներկա պահին հայ ձյուդոիստները ուսումնամարզական հավաք են անցկացնում, իսկ մայիսի 14-ին կմեկնեն Բելգիա, որտեղ Հերենտալս քաղաքում մայիսի 16-17 կմասնակցեն եւս մեկ միջազգային առաջնության: