24 մայիսի 2024 - 18:59 AMT
Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ նա չի մասնակցում ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

ՀՀ–ն ներկայացնում է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը։

ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը չեն մասնակցում նաև Ադրբեջանի և Ուզբեկստանի վարչապետերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակավ ասել, թե ՀԱՊԿ կոնկրետ որ երկրներից դժգոհություն ունի։ Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է հնարավորը։ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար: