12 մայիսի 2009 - 17:48 AMT
Ադրբեջանին կարող են հանել Եվրոպայի խորհրդից
Ելնելով Ադրբեջանի եւ Եվրոպայի խորհրդի լարված հարաբերություններից, որոնք ծագել են Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու համար հանրաքվեի արդյունքները չճանաչելու հետեւանքով, Մադրիդում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 119-րդ նստաշրջանի աշխատանքին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովի փոխարեն մասնակցել է Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը, ինչը ԵԽ Նախարարների կոմիտեի կանոնակարգի կոպիտ խախտում է:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին դիվանագիտական շրջանակներին առնչվող տեղեկատվական աղբյուրը, մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանին կհանեն ԵԽ-ից: