25 մայիսի 2024 - 14:49 AMT
Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը

Իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այս պահին «այցելում են» Ստեփանակերտի քաղաքապետի տուն։ Պարզ է, որ խուզարկելու։ Հետոն էլ է պարզ»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1,935,000 դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Մայիսի 23-ին խուզարկություն էր իրականացվել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո նա ձերբակալվել էր։