Ռուսաստանը մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը Մոսկվայում ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Մենք մտադիր ենք մոտ ապագայում սկսել նախապատրաստական աշխատանքները և ակնկալում ենք Ադրբեջանի աջակցությունը»,–ասել է Կարասինը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։