ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Արտաքին գործերի նախարարությունն անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։
«Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից»,- ասված է հայտարարության մեջ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պահանջել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իջնի և պատասխանի Ադրբեջանից և Թուրքիայից հնչող հայտարարություններին։, իսկ եթե չիջնի, ցուցարարները կմտնեն շենք նրան հանդիպելու։ Այժմ ակցիայի մասնակիցները փորձում են մտնել ԱԳՆ։