ԱԳՆ շենքի մոտից մայիսի 31-ին բերման ենթարկված, ապա՝ ձերբակալված 27 քաղաքացին արդեն ազատ են արձակվում Ձերբակալվածների պահման վայրերից։
Քաղաքացիները և ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դիմավորում են նրանց, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ սրբազանի գլխավորությամբ հունիսի 3–ի առավոտյան Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից շարժվել էին դեպի Քննչական կոմիտե։ Նրանք պահանջում էին ազատ արձակել շարժման ձերբակալված կողմնակիցներին։ Ներկայացնելով իրենց պահանջը՝ շարժման կողմնակիցները հեռացել են ՔԿ շենքի մոտից։ Մինչ շենքի մոտից հեռանալը, Բագրատ սրբազանը ՔԿ–ին կոչ էր արել քրեական վարույթներ նախաձեռնել այն ոստիկանների նկատմամբ, որոնք բռնի ուժ են կիրառել ակցիաների մասնակիցների նկատմամբ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։