12 մայիսի 2009 - 21:26 AMT
Շաբաթվա վերջին իրանական գազը Հայաստան կհասնի
Գազի Արտահանման Իրանական Ազգային Ընկերության (NIGEC) պատվիրակությունը ընկերության ղեկավար Սեյեդ Ռեզա Քասաիզադեի գլխավորությամբ արդեն Հայաստանում է: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի Էներգետիկայի նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը, կողմերի քննարկման առարկան էլեկտրաէներգիայի հետ փոխանակման սկզբունքով գազի մատակարարման ծավալն է: Նախարարության մամլո քարտուղարը հաղորդել է, որ Իրանից գազը Հայաստան կհասնի արդեն այս շաբաթվա վերջին: