12 մայիսի 2009 - 21:47 AMT
Թուրքիան վճռական է ԵՄ մտնելու շուրջ բանակցությունների շարունակման հարցում
Թուրքիան վճռական է ԵՄ մտնելու շուրջ բանակցությունների շարունակման հարցում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` մեկնաբանելով Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունները ԵՄ-ին Թուրքիայի անդամության անհնարության մասին: «Բրյուսելը միաձայն որոշել է Եվրամիություն մտնելու վերաբերյալ բանակցություններ սկսել Թուրքիայի հետ: Այդ որոշումը պարտադիր է ԵՄ բոլոր անդամ երկրների համար եւ նրանցից յուրաքանչյուրը տեղեկացված է այդ որոշման մասին»,- ընդգծել է Գյուլը, գրում է թուրքական Today's Zaman թերթը:

Անգելա Մերկելն ու Նիկոլյա Սարկոզին ԵՄ անդադար ընդլայնման եւ Թուրքիային այդ կազմակերպության կազմի մեջ ընդգրկելու դեմ են արտահայտվել: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ընդգծել է, որ Եվրոպան առանց սահմանների կնշանակի «Եվրոպա առանց արժեքների»: