12 մայիսի 2009 - 22:44 AMT
Էդվարդ Միրզոյանն ավարտել է իր նոր ստեղծագործությունը , որի կատարումը վստահված է «Հովեր» երգչախմբին
Էդվարդ Միրզոյանը, որը երեկ նշում էր իր 88-ամյակը, մի քանի օր առաջ ավարտել է աշխատանքն իր նոր ստեղծագործության վրա: Շուտով հայ երաժշտության կենդանի դասականներց մեկի նոր ստեղծագործությունը հանրությունը կկարողանա լսել «Հովեր» երգչախմբի կատարմամբ:

Ըստ կոմպոզիտորի, որը մայիսի 11-ին Եվրոպայի օրվա կապակցությամբ արժանացավ «Լավագույն եվրոպացի» կոչմանը, բոլոր ժամանակներում կանայք եւ միայն կանայք են ոգեշնչել նրան իր ստեղծագործական կյանքում: