12 մայիսի 2009 - 22:51 AMT
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են սահմանը հատած ադրբեջանցի զինվորին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանական բանակի զինծառայող Անար Գաջիեւի հետ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հատել էր սահմանը եւ հայկական կողմի կողմից գերի վերցվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ ռազմագերիների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: «ԿԽՄԿ ներկայացուցչության միջոցով Ստեփանակերտում ռազմագերին նամակ է ուղարկել մորը: Զինվորն իրեն լավ է զգում»,- հայտարարել է Վիկտոր Քոչարյանը:

Ադրբեջանական բանակի զինծառայող Անար Գաջիեւը մայիսի 10-ին չբացահայտված հանգամանքներում անցել է հատման գիծը եւ հայտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքում: Գաջիեւը բանակ էր զորակոչվել անցյալ տարի: