11 հունիսի 2024 - 16:16 AMT
Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը

Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը՝ Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի շրջակայքում, որտեղից էլ նա անհետացել էր։

Հետաքննություն է նախաձեռնվել, հարուցվել է քրգործ, գրում է Haqqin.az-ը։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական բանակի զինծառայող Ջեյհուն Թոֆիկ օղլի Հուսեյնովն անհետացել է հունիսի 9-ին Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ։