12 հունիսի 2024 - 12:01 AMT
Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից

Երևանի Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից։ Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներից վերջին օրերին հեռացվել է մոտ 10 միավոր մարզական խաղային սարքավորում:

Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում, սակայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը բարեկարգելուց հետո դրանք նույնպես ամբողջությամբ կհեռացվեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշվում է, որ օրեր շարունակ Երևանի կենտրոնում շրջայցեր են եղել, և տնտեսվարողները զգուշացվել են, որ գույքը տարածքից հեռացնեն, նրանցից ոմանք նաև տուգանվել են: