13 մայիսի 2009 - 00:06 AMT
ՌԴ ԳԴԾ ղեկավարը հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի հետ
Մայիսի 12-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը կայացել է Ռուսաստանի ԳԴԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու հանդիպումը Ռուսաստանի հայ համայնքի եւ դեսպանատան աշխատակիցների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր ՌԴ Հայաստանի դեպանատան, ինչպես նաեւ Հայաստանի տարածքային կառավարման նախարարության գաղթի հարցերով գործակալության նախաձեռնությամբ:

Կառուցողական զրույցի ընթացքում պարզաբանվեցին միգրացիոն քարտերի ժամկետները, անօրինական բնակության համար տույժերի չափերը: Զրույցում բարձրացվել են հարցեր, որոնք կապված են Ռուսաստանի տարածքում օրինական գաղթականների բնակության հետ: Ռոմոդանովսկուն նաեւ մի քանի դիմումներ փոխանցեցին, որոնցում ԳԴԾ տարածքային մարմինների աշխատանքի խախտումների մասին կոնկրետ փաստեր կային: ԳԴԾ տնօրենը խոստացավ պարզել ներկայացված բոլոր փաստաթղթերը, հաղորդում է Մոսկվայում ՀՀ դեսպանատան մամլո ծառայությունը: