17 հունիսի 2024 - 16:54 AMT
Նարիշկին․ Վաղ է խոսել ՀՀ-ում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու հավանականության մասին

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ դեռևս է վաղ է խոսել Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների տեղակայման հավանականության մասին։

«Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պետք է սպասել Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն Երևանի քաղաքականության փոփոխության հետ կապված, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ավելի վաղ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներով կողմերը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ,՝ նշելով, որ երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացվի Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի: Կողմերը մտադիր են ամրապնդել համագործակցությունն անվտանգության ոլորտում: