13 մայիսի 2009 - 14:17 AMT
Մայիսի 14-15-ին Երեւանում տեղի կունենա Կովկասի անվտանգությանը նվիրված միջազգային խորհրդաժողով
«Անվտանգությունն ու համագործակցությունը Կովկասում» միջազգային խորհրդաժողովի աշխատանքին, որը կանցնի Երեւանում մայիսի 14-15-ին, կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Միջոցառման ընթացքում նախատեսվում է քննարկել միջազգային համագործակցության, տարածաշրջանում անվտանգության ու ճգնաժամային իրավիճակների ապահովման լայն շրջանակ: Մասնավորապես, խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությանն, միջազգային ահաբեկչությանը հակազադելու ոլորտում տարածաշրջանային զարգացմանն, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառությանն, տարածաշրջանային տեղեկատվական անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր:

«Վստահ եմ, որ Կովկասում անվտանգության ու մարտահրավերների հակազդեցության խնդիրների լայն շրջանակի բացահայտ քննարկումը օգտակար կլինի ինչպես տարածաշրջանի, հատկապես նրա հարավային մասի, երկրների, այնպես էլ բոլոր նրանց համար, ով խաղաղություն եւ բարգավաճում է ցանկանում»,-հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա նաեւ ընդգծել է, որ տարածաշրջանում դինամիկ փոփոխությունների պայմաններում, այդ թվում սահմանների հնարավոր բացման դեպքում, սերտ համակարգումը գլոբալ, տարածաշրջանային եւ այլ կազմակերպությունների միջեւ անհրաժեշտ է: «ՀԱՊԿ-ն պատրաստ է նման համագործակցության»,-ասել է Բորդյուժան, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: