13 մայիսի 2009 - 15:07 AMT
Իտալիայում տեղի կունենա Կովկասի ժողովուրդների առաջին միջազգային խորհրդաժողովը
Մայիսի 16-19-ը Ռոնդինում (Իտալիա) տեղի կունենա Կովկասի ժողովրդների առաջին միջազգային խորհրդաժողովը, որի կազմակերպիչն է «Ռոնդինե Չիտադելա դելա պաչե» ասոցիացիան Le Piazze di Maggio-Irrompere nel futuro» նախագծի շրջանակներում:

Ventidi pace su Caucaso (Խաղաղության հովերը Կովկասում) խորագրով խորհրդաժողովին կմասնակցեն տարբեր երկրների փորձագետներ եւ ընտանիքներ, որ ներկայացնում են Կովկասի տարբեր ժողովրդների, համալսարանների պրոֆեսորներ եւ իրավապահներ, մշակույթի, արվեստի, տնտեսության գործիչներ, լրագրողներ, կրոնական գործիչներ, մարդիկ, որոնք հարազատներ են կորցրել զինված հակամարտութոններում եւ մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրել են հակամարտությունների խաղաղ հանգուցալուծմանը:

Խորհրդաժողովի նպատակը «Կովկասի տարածաշրջանում խաղաղության մասին 14 կետից բաղկացած» փաստաթղթի ստեղծումն է, որը մտածված է որպես պատասխան «Նախագահ Վիլսոնի 14 կետին» (1918թ.) եւ միջազգային հակամարտությունների կարգավորման հնացած միջոցներին: «Մենք ցանկանում ենք առաջարկել նորարարական մոտեցումներ եւ բարոյական աջակցություն քաղաքական ճգնաժամերի կարգավորման հարցում, քննարկմանը ներգրավել մարդկանց լայն շրջանակների եւ անել դա Ռուսաստանից, Հարավային Կովկասից, Բալկաններից, Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից ուսանողների մեծ քանակի ներգրավմամբ, որոնք Ռոնդինում սովորել են խաղաղ ապրել եւ հրաժարվել են բռնության տրամաբանությունից»,-ասվում է համաժողովի կազմակերպիչների հայտարարության մեջ: