24 հունիսի 2024 - 15:40 AMT
Երևանում հայտնաբերել են ԱՄՆ–ի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձին

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին Ամերիկյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տեղափոխվել 34-ամյա Օլեգ Ն.-ն:

Նա ԱՄՆ Վաշինգտոն նահանգի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: