25 հունիսի 2024 - 19:11 AMT
Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստում հայտարարել է, որ Երևանյան լճի և շրջակա միջավայրի աշխատանքները նոր են սկսվում և որ Երևանյան լիճն ունի շատ մեծ պոտենցիալ։

«Նորագյուղ թաղամասի ամբողջական վերակառուցման նախագծի շրջանակներում անդրադառնալու ենք և Երևանյան լճին, և Իսակովի դիմացի հատվածքում գտնվող անտառային հատվածին, որը մոտավորապես 250 հա տարածք է»,- ասել է Ավինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա հույս է հայտնել, թե «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում, հաշվի առնելով նաև որոշակի ֆինանսական ներհոսքը, որը Երևանի քաղաքապետարանն ակնկալում է կառուցապատման ծրագրերից»։