Գործադիրը որոշում է կայացրել, որի համաձայն այսուհետ հստակ կտարբերակվի, թե որ թթվասերն է պատարստված միայն կաթնային յուղով և որը` կաթնային յուղի փոխարինիչներով։ Ըստ որոշման՝ կաթնայուղով պատրաստված թթվասերը կունենա կանաչ գունանշում և խանութում կտեղադրվի կանաչ դարակաշարում, իսկ փոխարինչիով պատրաստվածը նարնջագույն գունանշում կունենա և կտեղադրվի նույն գույնի դարակաշարում։
Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով հարցին, ասել է, որ վաղուց ենք առնչվում այս խնդրին և պետք է կարգավորել ոլորտը՝ նշելով, որ եթե ոչ կաթից կարող ենք պատրաստել ապրանք, անունը դնել «թթվասեր», մսից էլ կարող ենք պատրաստել՝ անվանել «թթվասեր»
Նա նշել է, որ ժամանակին, երբ փորձեցին դաշտը կարգավորել, դիմադրության ալիք եղավ այն փաստարկով, որ եթե հստակ սահմանենք, որ սա թթվասեր է, սա` խառնուրդ, ապա գինը կբարձրանա ու սոցիալական խնդիր կառաջանա։
«Մինչդեռ, դաշտը սկսեց ինքնակառավարվել ու վաճառքում հիմա կան թթվասերներ, որոնց գինը բարձր է, սակայն դրանք պատրաստված են բացառապես կաթնային յուղից։,–ասել է նա։
Նախագիծը դեռ պետք է հաստատավի Ազգային ժողովում։