4 հուլիսի 2024 - 17:05 AMT
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները քննարկել են համատեղ զորավարժություններն ու համատեղ ռազմարտադրությունը

Հուլիսի 3–ին Աստանայում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարներ Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մուհամմեդ Շահբազ Շարիֆը՝ նման հանդիպում առաջին անգամ է անցկացվում և այն համարվել է պատմական, գրում է APA-ն։

Նրանք քննարկել են համատեղ զորավարժություններն ու համատեղ արտադրությունը ռազմարդյունաբերության ոլորտում։

Կարևորվել է 2021–ին անցկացված «Երեք եղբայր» կարգախոսով զորավարժությունների անցկացումը երեք երկրների հատուկջոկատայինների մասնակցությամբ։ Առաջարկվել է հետագայում կանոնավոր դարձնել նման համատեղ զորավարժությունների անցկացումը։

Հայտարարվել է, որ եռակողմ հանդիպումներ այսուհետ կանցկացվեն կանոնավոր կերպով։

Նշվել է, թե Ադրբեջանը «որքան բարձր է գնահատում Թուրքիայի և Պակիստանի քաղաքական և բարոյական աջակցությունը, որը ցուցաբերվել է 44–օրյա պատերազմի ժամանակ»։