8 հուլիսի 2024 - 18:18 AMT
Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն` ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի միջոցառմանը

Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։ Բաքուն դեռ չեն հաստատել իր մասնակցությունը։