13 մայիսի 2009 - 23:44 AMT
«Արարատ» ՖԱ բողոքարկել է ակումբը լիցենզիայից զրկելու մասին ՀՖՖ որոշումը
«Արարատ» ՖԱ բողոքարկել է ակումբը Եվրոպայի Լիգայի (ՈՒԵՖԱ-ի Գավաթի նոր անվանումը) նախընտրական հանդիպումներին մասնակցելու լիցենզիայից զրկելու մասին ՀՖՖ որոշումը: «Արարատ» ՖԱ լիցենզավորման հարցերով պատասխանատու Արթուր Կարապետյանի խոսքով, փաստաթղթերը ժամանակին են ներկայացվել ՀՖՖ-ին:

«Եթե մենք խախտեինք ժամանակացույցը եւ փաստաթղթերն ուշացումով ներկայացնեինք, ապա ՀՖՖ լիցենզավորման կոմիտեն չէր ընդունի դրանք: Մենք մեր փաստաթղթերը ներկայացրել ենք նախքան լիցենզավորման կոմիտեի նիստը, բայց նրանք մերժեցին մեզ լիցենզիա տալու հարցում` իրենց որոշումը հիմնավորելով անբավարար ակումբային կապիտալով, որը պետք է լինի 104 մլն դրամի չափով մեր ներկայացրած 100 միլիոնի փոխարեն: Կամիտեն մեզ 5 օր տվեց, որպեսզի մենք համալրենք մեր կապիտալը, բայց մենք արդեն այսօր ՀՖՖ-ին ներկայացրել ենք ՀՀ պետռեգիստրի կողմից հաստատված փաստաթուղթ այն մասին, որ մենք մեծացնում ենք մեր ակումբային կապիտալը»,- նշել է Կարապետյանը:

Եվրոգավաթային հանդիպումներին «Արարատի» մասնակցության հարցը կորոշվի մայիսի 26-ին Բողոքարկումների լիցենզիոն կոմիտեի նիստին: