16 հուլիսի 2024 - 10:19 AMT
Երթևեկության փոփոխություն՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես, Ագաթանգեղոսի փողոցից կարգելվի հետադարձը՝ երկու երթևեկելի գոտիներից կթույլատրվի «միայն աջ» դեպի Գր. Լուսավորչի փողոց ուղղությամբ և երեք երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ» դեպի Արշակունյաց պողոտա: Գր. Լուսավորչի փողոցի երկրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությամբ: Բացի այդ, նաև Ագաթանգեղոսի փողոցում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան փոփոխությունից հետո մշտապես բաց լինելու փոխարեն կաշխատի կարգավորվող ռեժիմով: