14 մայիսի 2009 - 12:27 AMT
Այսօրվանից Հայաստանը իրանական գազ կստանա
Այսօրվանից Հայաստանը իրանական գազ կստանա: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հատարարել է Հայաստանի էներգետիկայի նախարարության մամալո քարտուղար Լուսինե Հարությունյանը, երեկ ուշ երեկոյան սկսվել են անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները, բացվել են գազի խողովակի Մեղրի-Երեւան հատվածի փականները: Նրա խոսքերով, դեպի Հայաստան գազի առաքումը կարող է սկսվել ցանկացած պահի:

Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի դիմաց գազի առաքման մասին պայմանագիրը կնքված է 20 տարով: